Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ինչպես դարձնել սուրճը օգտակար ըմպելիք. 1in.am

Ինչպես դարձնել սուրճը օգտակար ըմպելիք. 1in.am

Շատերը հրաժարվում են ավելորդ բաժակ սուրճից՝ վախենալով, որ թարմացնող ըմպելիքը վնասակար է առողջության համար: Դա այնքան էլ այդպես չէ: Ուսումնասիրությունները բերել են հակառակ եզրահանգումների:

Որակի վերահսկում
Սուրճը շատ պեստիցիդներ է պարունակում: Պետք է ուշադիր լինել այն ընտրելիս: Գնելիս ուշադրություն դարձրեք մակնշմանը. այնտեղ պետք է լինի «organic» և «single-origin» բառերը:

Պատրաստման եղանակը
Աշխարհում սուրճի պատրաստման բազմաթիվ եղանակներ կան. հնարավոր չէ առանձնացնել լավագույնը, բայց կարելի է բացառել դրանցից մի քանիսը: Ստանդարտ կաթիլային պլաստմասսայե սրճեփները. դրանք վնասակար ազդեցություն են թողնում էնդոկրին համակարգի վրա: Սուրճը եփելու լավագույն միջոցն է ֆրենչ-պրեսեն: Ովքեր ունեն զգայուն ստամոքս, կարող են սուրճի աղացած հատիկները եփել սառը ջրով, իհարկե, դա շատ ժամանակ է խլում, որովհետև ըմպելիքը պետք է թրմվի 12-24 ժամ մութ սառը տեղում, բայց արդյունքում սուրճը չի լինի թթվահամ և դառը, այլ հրաշալի թարմություն կհաղորդի ամառվա շոգին:

Ճիշտ ժամանակ
Կոֆեինը օրգանիզմից դուրս է գալիս մի քանի ժամում, դրա համար պետք չէ սուրճ ըմպել ժամը 14.00-ից հետո: Խորհուրդ չի տրվում նաև խմել այն սոված ժամանակ և սպորտային մարզումներից հետո: Իսկ ահա մարզասրահ հաճախելուց առաջ, ընդհակառակը, մեկ բաժակ էսպրեսոն կամ ամերիկանոն կարող է օգտակար լինել, որովհետև սուրճն արագացնում է նյութափոխականությունը և նպաստում ճարպերի հալեցմանը:

Դետոքսի էֆեկտ
Մեկ բաժակ սուրճը նույնքան արդյունավետ է դետոքսի համար, որքան հյութը կամ խյուսը: Սուրճի մեջ պարունակվող քիմիական միացությունները շատ լավ մաքրում են աղիները. պատահական չէ, որ շատ դետոքս-ծրագրեր ներառում են այնպիսի էկզոտիկ գործողություն, ինչպիսին սուրճի հոգնան է:

Կատարյալ զույգ
Սննդանյութեր կան, որոնք ավելի լավ «աշխատում են» զույգով, օրինակ՝ գազարի հյութը սերուցքի հետ օգտագործելիս օրգանիզմն ավելի շատ օգտակար նյութեր է ընդունում: Սուրճը նույնպես այդպիսի «զուգընկերներ» ունի, դրանք են կաթը, ձուն, թարմ մրգերը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.zdorovieinfo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ